
Հատկապես Գյումրին և Վանաձորը մեր ուշադրության կենտրոնում են: Գյումրիում մենք ունենք բավական ուժեղ թեկնածու: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սպասվող ՏԻՄ ընտրություններին, ԲՀԿ-ի գործունեությանը, այս մասին նշեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանն Արթիկում առաջադրվել է իշխող ՀՀԿ-ի կողմից` Մելքումյանը նշեց. «Արթիկում մենք չենք առաջադրել, մենք Արթիկում ունենք կառույց: Մուշեղ Պետոյանն անձնապես իմ ընկերներից է, նորմալ մարդ, պատգամավոր է: Մենք որևէ մեկին չենք պաշտպանում, մենք պաշտպանում ենք մեր թեկնածուներին: Մենք էդպիսի որոշում չունենք»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան