Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև նոյեմբերի 15-ը կալանքի տակ թողեց «օրենքով գող» Զախարի Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ): Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ դատարանը մերժել է խափանման միջոցը փոփոխելու մասին բողոքարկումը:
Շաքրո Մոլոդոյին ձերբակալել էին հուլիսի կեսերին:
Նա մեղադրվում է Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Քիմից 8 միլիոն ռուբլի շորթելու մեջ: