
Կատալոնական «Բարսելոնա»-ն չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյի հեռանալուց հետո ցանկացել էր ձեռք բերել շվեյցարացի Յան Ցոմերին:
Blick-ը հայտնում է, որ Շվեյցարիայի հավաքականի 27-ամյադարպասապահի տրանսֆերի հարցով կատալոնական ակումբը դիմել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ին, որը, սակայն մերժել էր նրան:
Հիշեցնենք, որ Բրավոյի հեռանալուց հետո «Բարսելոնան» ձեռք էր բերել Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի դարպասապահ Յասպեր Սիլեսենին: