
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արմեն Լամբարյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքը: Գործը քննվել է բավական արագացված կարգով: Այս մասին նիստի ավարտին նշեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Նշենք, որ Արմեն Լամբարյանը ներկա չի գտնվել նիստին, ինչպես լրագրողներին փոխանցել է նրա եղբայրը, Արմենն ուղղակի ցանկություն չի ունեցել մասնակցելու:
Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի հատկանիշներով: