
Այսօր սեպտեմբերի 1-ն է, Գիտելիքի, գրի եւ դպրության օրը: Հայաստանի դպրոցներում եւ այլ ուսումնական հաստատություններում վերսկսվել են դասերը: Այսօր Հայաստանի Հանրապետության դպրոցներն իրենց դռներն են բացելու դպրոցականների առջև: Այն Հայաստանում` որպես տոնական օր, սահմանված է ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:
Ինչպես օրեր առաջ կանխատեսել էր ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, այս տարի հանրապետությունում կլինի մոտ 40 հազար առաջին դասարանցի: