
Երևանը Թեհրանին կարտահանձնի 8 բանտարկյալի: Այս մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Հասան Քաշքավին, փոխանցում է Rusarminfo-ն:
Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել Իրանի ԱԳՆ-ի, Երևանում Իսլամական Հանրապության դեսպանատան և ՀՀ արդարադատության նախարարության միջև քննարկումների ընթացքում:
2012թ. նոյեմբերի 12-ին Հայաստանն ու Իրանը հանրապետությունների միջև բանտարկյալների արտահանձնման մասին համաձայնագիր են ստորագրել: