Արարատ Խանդոյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժած դատավորի ունեցվածքը. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը  մերժեց Արարատ Խանդոյանի փաստաբանի՝ գրավ կիրառելու միջնորդությունը: Գործով դատավորը Դավիթ Գրիգորյանն էր:

Davit Grigoryan

Նրա կենսագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Գրիգորյանը տարբեր տարիներին դատական ատյաններում տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել: Մասնավորապես, հինգ տարի աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազության քննիչ, եղել է  Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական, այնուհետև ավագ օգնական, ապա դատախազի տեղակալ :

Այս ամենից հետո, 2013 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ArmLur.am-ն ուսումնասիրեց նաև նրա գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը: Ըստ տվյալների, Գրիգորյանն ունի բնակարան, այգետնակ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Բացի այդ, նա 2015 թվականի դրությամբ ունի MITSUBISHI PAJERO 3.0 L մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցներն էլ կազմել են 15 մլն դրամից ավել, սակայն եկամուտի մասին տվյալները բացակայում են:




Լրահոս