Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պլանային խորհրդակցություններ կանցկացվեն: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահը կմասնակցեն ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք հանդիպմանը»,-ասել է Զախարովան:
Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն կհատկացվի համաձայնությունների իրականացման ընթացքին, որոնք ձեռք են բերվել մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում: «Միջոցառման հիմնական նպատակը ջանքերի կոորդինացումն է»,-ասել է Զախարովան: