ԲՀԿ-ն հեռացրեց ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նիստը: Նիստը որոշեց ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ-ի շարքերից հեռացնել ԲՀԿ Մասիսի խորհրդի նախագահ Կարապետ Օհանյանին:

Խորհրդի որոշման մեջ նշված է, որ Կարապետ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, այսօր առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունից: Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ այսօր արդեն հայտնել էինք, որ Մասիսի քաղաքապետի թեկնածուն մեկ օր անհետանալուց հետո ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել և նշել էինք, որ Մասիսում ընտրություններից առաջ թեժ կրքեր են:




Լրահոս