«Կոշ» ՔԿ-ում «քրեական հեղինակություն»-ը սպանել էր մեկ այլ դատապարտյալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի մայիս ամսվա ընթացքում Անդրանիկ Մկրտչյանը, լինելով անազատության մեջ, գտնվել է «Կոշ» ՔԿ-ում:

Նա դեռևս  2008 թվականի դեկտեմբերի 18-ին դատապարտվել է 9 (ինը)  տարվա ազատազրկման և հայտնի է եղել, որպես «քրեական հեղինակություն»:

«Կոշ» ՔԿ-ում կենցաղային բնույթի աշխատանքներ կատարելիս վիճաբանել է նույն հիմնարկի դատապարտյալ Արտավազդ Գոհարյանի հետ:
Անդրանիկ Մկրտչյանը, համոզված լինելով, որ Արտավազդ Գոհարյանը հիշյալ կացարանից գաղտնի հափշտակել է տարբեր կենցաղային պարագաներ նրան պատժելու նպատակով 2014 թվականի մայիսի 19-ի` ժամը 23:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում, նույն սենյակում, փայտով դիտավորյալ հարվածներ է հասցրել Արտավազդ Գոհարյանի մարմնի տարբեր մասերին ու գլխի գագաթային շրջանին:

Գլխին ստացած հարվածների պատճառով Արտավազդ Գոհարյանը մահացել է:
Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշել է դադարեցնել Անդրանիկ Մկրչյանի նկատմամբ քրեական հետապնդումը կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:




Լրահոս