«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշտարակում քաղաքապետի գալիք ընտրություններում առաջադրվել է 7 թեկնածու: Աշտարակի մեր աղբյուրները պնդում են, որ գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանը պաշտոնապես չի հանել թեկնածությունը, բայց չի ցանկանում մասնակցել ընտրություններին: Ըստ նախնական հարցումների՝ քաղաքապետ դառնալու առավել մեծ շանսեր ունեն ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Արշալույս Մեջլումյանը, գործարար Ռազմիկ Տերտերյանը եւ անկուսակցական Թովմաս Շահվերդյանը:
Մեր աղբյուրները պնդում են, որ, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ հաղթողի ամենահավանական թեկնածուն Թովմաս Շահվերդյանն է, քանզի վերջինս ոչ միայն վերոնշյալների մեջ ամենաերիտասարդն է, այլեւ նրա ընտանիքը բավական ազդեցություն եւ հարգանք է վայելում քաղաքում: Մասնավորապես, հայրը՝ գործարար Սարգիս Շահվերդյանը, ըստ աշտարակցիների, պատկառելի հեղինակություն եւ ազդեցություն ունի մարզում, որն ինքնըստինքյան անդրադառնալու է ընտրական գործընթացի վրա: Չնայած նման կանխատեսումներին՝ չի բացառվում, որ վերջին պահին որոշ թեկնածուներ ինքնաբացարկ հայտնեն՝ փոխելով ընտրական խճանկարը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: