Արցախի անկախության 25-ամյակի տոնակատարությունը զուսպ կանցկացվի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 25-ամյակի տոնակատարությունը որոշել են հնարավորինս զուսպ անցկացնել՝ հաշվի առնելով ապրիլյան քառօրյա պատերազմն ու 100 զոհերի փաստը։ Եթե նախորդ տարիներին Հայաստանից իշխանականների մի մեծ պատվիրակություն էր մեկնում տոնախմբությանը մասնակցելու, այս անգամ որոշել են պատվիրակությունը ձեւավորել բոլոր խմբակցությունների ղեկավարներից, որոնք 25-ամյակի միջոցառումներին մասնակցելուց զատ կայցելեն զորամասեր, սահմանային դիրքեր։ ՀՀ ԱԺ նախագահը չի մեկնի, չի մեկնի նաեւ կառավարության ղեկավարը, ավանդույթի համաձայն՝ Սերժ Սարգսյանը կլինի ղարաբաղցիների կողքին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս