Ինչու Լևոն Երանոսյանը շտապ հետ կանչվեց արձակուրդից. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը հուլիսի 29 լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից՝ հետո օգոստոսի 8-ից, մեկամսյա արձակուրդ էր ուղարկվել: Սակայն օգոստոսի 20-ին հետ կանչվեց: «Ժողովուրդ»-ի թղթակիցն օրերս նրան նկատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս: Ինչպես հայտնի է՝ հենց ՀՔԾ-ն է քննում Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերը:

«Ժողովուրդ»-ին այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Լեւոն Երանոսյանը ՀՔԾ էր հրավիրվել որպես Սարի թաղում ոստիկանության գործողությունների պատասխանատո՞ւ, թե՞ նրան իր եղբոր հետ կապված էին կանչել: Հիշեցնենք, որ Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու գործում առանցքային գործող անձանցից մեկը հենց Լեւոն Երանոսյանի եղբայրն էր` Լեռնիկ Երանոսյանը, որին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո՝ օգոստոսի 5-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատեց աշխատանքից: Նա անձամբ էր նռնակ նետում ցուցարարների եւ լրագրողների ուղղությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս