
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել է ամրապնդել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ գրաված տարածքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Երեքշաբթի օրը ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիալ նիստ՝ նվիրված Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստվածության արդյունքների քննարկմանը: ՊՆ ղեկավարը պատկան մարմիններին համապատասխան հանձարարություններ է տվել՝ այս տարվա ապրիլի ընթացքում գրաված տարածքների պաշտպանության հարցով»,-ասվում է հաղորդագրության մեջ: