Էդգար Հարությունյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Մակոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Մրցումային երկրորդ օրը մրցագորգ էին դուրս եկել 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

120 կգ քաշային Էդգար Խաչատյանը դարձավ երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել էր բելառուսցի մարզիկին: Այնուհետև 1:10 հաշվով զիջել էր թուրք Օսման Յըլդըրըմին, վերջինս հասավ եզրափակիչ և Խաչատրյանը շարունակեց սփոփիչ գոտեմարտերը, որտեղ 8:0 և 5:0 հաշվով հաղթեց համապատասխանաբար կանադացի և ուկրաինացի մրցակիցներին: Բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը տուշեով հաղթեց ռուս Նիկոլայ Իզմայիլովին:

66 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:3 հաշվով զիջեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին:

55 կգ քաշային Էդգար Թամազյանն էլ քառորդ եզրափակչում պարտվեց ղրղզ մարզիկին և դուրս մնաց հետագա պայքարից:

Այսպիսով` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 2 բրոնզե մեդալով, որոնք նվաճել են Սերգեյ Սիմոնյանն (50 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Ազատ ոճայինները պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 3-ից:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս