
Նոր «սառը պատերազմի» սկիզբը քիչ հավանական է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով սեպտեմբերի 1-ին ՄԳԻՄՕ-ի ուսանողների առջև, փոխանցում է Vesti.ru-ն:
«Ես նախադրյալներ չեմ տեսնում, որպեսզի նոր «սառը պատերազմն» իրականություն դառնա»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ պետությունների ճնշող մեծամասնությունը համաձայն չէ միջազգային հարթակում Արևմուտքի մոտեցումների հետ:
Լավրովը նշել է, որ աշխարհի բնակչության 80%-ը կիսում է Ռուսաստանի մոտեցումները: