Ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը Ստամբուլում բանակցություններ է վարել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ կողմերը տետ-ա-տետ քննարկել են «Թուրքական հոսք» նախագծի իրականացման հարցերը, ռուսական գազի գինն ու տարածաշրջանային էներգետիկ հարցերը:
«Այժմ բանակցությունները շարունակվում են պատվիրակությունների մակարդակով»,-ասել է նա:
Բանակցությունների թուրքական կողմից մասնակցում է նաև «Բոթաշ» նավթագազային ընկերության ղեկավարությունը: