ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին ՄԳԻՄՕ-ի ուսանողների առջև ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները վերականգնելու մասին, փոխանցում է Vesti.ru-ն:
«Մենք չենք պատրաստվում որևէ մեկից երես թեքել: Մենք պատրաստ ենք վերականգնել նորմալ, լիարժեք հարաբերությունները Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ, սակայն բացառապես հավասարության հիմքով, առանց այդ հարաբերությունները խաղի վերածելու»,-հայտարարել է Լավրովը:
Օգոստոսի 6-ին Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում ավելի քան 9 ժամ տևողությամբ բանակցություններ վարեցին: