
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համաներման մասին խոսելիս նշում է, որ չի կարող կռահել, թե ինչպես է տրամադրված Սերժ Սարգսյանը և արդյոք դա նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա կանդրադառնա, թե ոչ:
Իրավապաշտպանի կարծիքով` համաներումը մեր երկրում ավելի շատ նման է արդարադատության սխալները սրբագրելուն. «Բոլոր նորմալ երկրներում համաներումը կատարվում է ոչ արդարադատության սխալները սրբագրելու համար, այլ դա մարդասիրական քայլ է դիտարկվում: Այստեղ այն ավելի շատ ուղղված է արդարադատության հիվանդությունը կոծկելուն և ոչ թե այն բուժելուն»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Նարեկ Սարգսյան