Armenian text to speach

Աղավնաձորցիները փակել էին դպրոցի մուտքը. կառավարությունից խոստացել են այցելել գյուղի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոր ուսումանկան տարին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում տարբերվող էր, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, գյուղացիները փակել էին դպրոցներից մեկի մուտքն ու պահանջում էին փոխհատուցում 10 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց:

ArmLur.am-ի հետ զրույցում Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը նշեց, որ վաղ առավոտից  գյուղի բնակիչները փակել են դպրոցի մուտքը, իսկ երեխաներին դպրոց չեն ուղարկել. «Խաղողը մթերել են, բայց մարդկանց գումարը չեն տվել, Կառավարություննից նշել են, որ այսօր ժամը չորսին պետք է գան և խոսեն բնակիչների հետ»:

Հիշեցնենք, որ աղավնաձորցիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացրել: «Վեդի Ալկո» ընկերությունը  140 միլիոն դրամի պարտք ունի գյուղացիներին, որն արդեն 10 ամիս է չի վերադարձնում:




Լրահոս