
Լիոնել Մեսսին կկարողանա մասնակցել ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Ուրուգվայի ընտրանու հետ խաղին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա վնասվածք պատճառով բաց է թողնելու Վենեսուելայի և Ուրուգվայի հետ խաղերը:
«Մեսսին լավ վիճակում է, ես խնդիր չեմ տեսնում: Լարված խաղ է լինելու, իսկ Մեսսին մեզ շատ է պետք»,- «Goal.com»-ը մեջբերել է Էդգարդո Բաուսայի խոսքը:
Հավելենք, որ Մեսսին ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել: