Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ.
«Սիրելի հայրենակիցներ, մանկավարժներ, ուսանողներ և աշակերտներ, գիտության ու կրթության գործի նվիրյալներ
Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Այս օրը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս վերաիմաստավորելու կրթության, գիտության իրական արժեքն ու անգնահատելի դերը ինչպես անհատի, այնպես էլ պետության կայացման և զարգացման գործում: Կիրթ սերունդը մեր երկրի առաջընթացի գրավականն է:
Այս օրը նշանակալից է հատկապես առաջին դասարանցիների համար, քանի որ այն նշանավորում է նրանց կյանքի կարևորագույն փուլի սկիզբը: Թող այն դառնա հաջողությունների, ձեռքբերումների և կյանքում ինքնահաստատման սկիզբ:
Ուզում եմ շեշտել, որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները կառավարության առաջնահերթ ծրագրերից են՝ ուղղված կրթության որակի շարունակական բարձրացմանը և կրթության մատչելիության ապահովմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով այս կարևոր օրվա առթիվ` մաղթում եմ հաջողություններ ուսումնական գործընթացում, խաղաղություն և բարօրություն»: