Արմեն Լամբարյանի կալանավորման դեմ բողոքը մերժած դատավորի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ  Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արմեն Լամբարյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքը: Դատավորը եղել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը:

Xachatryan A_
Արշակ Խաչատրյան

Ուսումնասիրելով դատավորի կենսագրական տվյալները, տեղեկանում ենք, որ նա 1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայում՝ դատավորի պաշտոնում։  1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։

ArmLur.am-ն ուսումնասիրեց նաև դատավորի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը: Պարզ է դառնում, որ դատավորը 2014 թվականին ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի գնել, փոխառություն չի տվել, չի էլ հանձնել: Հայտարարագրում դատավորը նշել է միայն իր դրամական միջոցներն ու մեկ տարում ձեռք բերած ունեցվածքը: Այսպիսով, 2014 թվականի սկզբում Խաչատրյանն ունեցել է 5.5 մլն դրամ, իսկ արդեն հարկային տարվա վերջում դրանք ավելացել են երեք մլն-ով` դառնալով 8.5 մլն դրամ:  Իսկ մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունների շնորհիվ նա վաստակել է 11 մլն 174 հազար դրամ:




Լրահոս