
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայի իրավիճակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուշադրության կենտրոնում են եղել Սիրիայի իրավիճակը, ռուս-ամերիկյան համագործակցությունը ահաբեկչական խմբավորումների դեմ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Լավրովն ընդգծել է ԱՄՆ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցում ջանքերի միավորման կարևորությունը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին ԱՄՆ-ի հետ Սիրիայում ընդդիմությունից ահաբեկիչների առանձնացման հարցում առաջընթացի մասին: