«Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի մի քանի աշխատակիցներ տեղ են զբաղեցնելու Հովհաննես Մարգարյանի գլխավորած Գյումրիի ավագանու թեկնածուների ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս օգոստոսի 3-ին գրել էր, որ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի մի քանի աշխատակիցներ տեղ են զբաղեցնելու նախկին ՕԵԿ-ական, այժմ վերածնված Հովհաննես Մարգարյանի գլխավորած Գյումրիի ավագանու թեկնածուների ցուցակում: Եւ չնայած որ այդ օրերին ինքը՝ Հովհաննես Մարգարյանը, հավաստիացնում էր, թե միանշանակ չէ՝ ովքեր են լինելու իրենց ցուցակում, սակայն այժմ արդեն «Ժողովուրդ»-ի հրապարակումը փաստացի հաստատվեց:

«Ժողովուրդ»-ը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակի չորրորդ համարը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ իրացման բաժնի ճարտարագետ, չափագետ Ավետիս Առաքելյանն է (վերջինս Գյումրու նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանի փեսան է), 5-րդ համարը Շիրակի գազաֆիկացման-գազամատակարարման մասնաճյուղի փականագործ Հենրիկ Պողոսյանն է, ավագանու թեկնածուների 28-րդ հորիզոնականում էլ հանգրվանել է «Գապրոմ Արմենիա» Շիրակի մասնաճյուղի ճարտարագետ Ոսկան Մարտիրոսյանը:




Լրահոս