Հայաստանի ընթացիկ տարվա պետական բյուջեից երիտասարդական ծրագրերի համար նախատեսվել է 819 միլիոն 322 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ընթացիկ տարվա պետական բյուջեից երիտասարդական ծրագրերի համար նախատեսվել է 819 միլիոն 322 հազար դրամ, որից երեկվա դրությամբ արդեն ծախսվել է 461 միլիոն 879 հազար դրամը: Նշենք, որ նշված գումարից 92 միլիոն դրամը նախատեսվել է հատկացնել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի ֆինանսավորման համար:

Այդ գումարից 60 միլիոն դրամն արդեն իսկ ծախսվել է: Շուրջ 12 միլիոն դրամ էլ նախատեսվել է Հայաստանում ինտելեկտուալ խաղերի զարգացմանը խթանելու համար, որից արդեն ծախսվել է 8 միլիոն դրամը: Հարկ է նշել, որ երիտասարդական ծրագրերի համար նախատեսված ընդհանուր գումարից 8 միլիոն պետք է հատկացվի թրաֆիքինգի դեմ պայքարին: Այդ գումարից, սակայն, դեռ ոչ մի ծախս չի կատարվել:




Լրահոս