
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշման նախագիծ` աշխատանքային օրվա տեղափոխման մասին: Մասնավորապես` 2016 թ սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016թ սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրը:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել ՀՀ քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: