Որքան արժե մասնավոր դպրոցում սովորելը, և ինչո՞ւ են բարձրաստիճան պատոնյաններն իրենց երեխաների համար այդ տարբերակն ընտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսումնական տարվան ընդառաջ դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների առաջին մտածմունքն իրենց երեխաների համար դպրոց ընտրելն է. ինչպես անել, որ պայմանները լինեն բարվոք, կրթությունն էլ` որակյալ: Այդ փնտրտուքների ճանապարհին ավելի ապահով ընտանիքները նախընտրում են իրենց երեխաներին մասնավոր դպրոցներ ուղարկել, որտեղ վարձավճարները գերազանցում են բուհերի վարձավճարներին:

Նախ նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 1400 դպրոց, մասնավոր դպրոցների թիվը մոտ 50-ն է:  Պետական դպրոցից մասնավոր դպրոցը տարբերվում է նրանով, որ այնտեղ դասապատրաստում է տեղի ունենում, և երեխաները դպրոցում ավելի երկար ժամանակ են անցկացնում:

Գործող մասնավոր դպրոցների վարձավճարները բավական տարբերվում են միմյանցից: Օրինակ,  «Տաթև» մասնավոր դպրոց հաճախելու համար ամսական 50 հազարն էլ է բավարար, սակայն «Անանիա Շիրակացու» անվան ճեմարանում առաջին դասարանի տարեկան վարձավճարը ոչ ավել, ոչ պակաս կազմում է 2 մլն 100 հազար դրամ:

«ԱՅԲ» մասնավոր դպրոցում տարեկան վարձավճարը կազմում է 2 մլն 500 հազար դրամ (մոտ 5.5 հազար ԱՄՆ դոլար):  Այստեղ են հաճախում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և  ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի երեխաները:  Վերը նշված «Անանիա Շիրակացու» անվան ճեմարանում իրենց կրթությունն են ստացել ԲՀԿ նախկին նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի երեխաները, իսկ այսօր էլ արդեն այդ ուղին բռնեց նրա և վարչապետ Հովիկ Աբրահամյանի թոռնուհին, ում ճեմարան է ուղեկցել վարչապետը:

Իհարկե, մասնավոր դպրոցների թվում կան նաև ավելի մատչելի վարձավճարներով կրթություն առաջարկողներ. օրինակ, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում վարձավճարը կրկին տատանվում է ամսական 50 հազար դրամի սահմաններում և դա կախված է, թե երեխան որ դասարան է հաճախում:




Լրահոս