Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն է նշանակվել Հայկ Կարապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է կոմերցիոն տնօրենի պաշտոնում Հայկ Կարապետյանի նշանակման մասին. Հայկը կփոխարինի Արթուր Գրիգորյանին, ով ընկերությունում ղեկավարել է տվյալ ուղղությունը վերջին երկու տարիների ընթացքում։
Հայկ Կարապետյանն ավելի քան 10 տարի աշխատել է հեռահաղորդակցության ոլորտում, մասնավորապես ֆինանսական ծառայությունների, դիստրիբուցիայի ուղիների զարգացման և IT ուղղվածություն ունեցող տարբեր միջազգային ընկերություններում։

unnamed (2)

«Ողջունում եմ Հայկին մեր ընկերությունում, հաջողություն եմ մաղթում նրան և կոմերցիոն տնօրինության ողջ թիմին կապի ծառայությունների շուկայում մեր դիրքերի ամրապնդման հարցում։ Թվային տրանսֆորմացիայի ընթացքում մենք պլանավորում ենք մշակել նոր ինովացիոն լուծումներ, որոնք մեր ծառայությունները կդարձնեն ավելի պարզ և հարմար։ Համոզված եմ, որ Հայկի գիտելիքները և փորձը մեզ կօգնեն առավել արդյունավետ իրականացնել ընկերության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ուրախ եմ միանալ Հայաստանում Beeline-ի թիմին և ղեկավարել երկրում խոշորագույն օպերատորի կարևորագույն բաժիններից մեկը։ Շատ հետաքրքիր է աշխատել մի ընկերությունում, որը շարունակաբար փորձում է կատարելագործվել և դառնալ ավելի նորարար բոլոր բնագավառներում։ Հավատացած եմ, որ Beeline-ի պրոֆեսիոնալ թիմի հետ միասին մենք կիրականացնենք բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված նոր ծառայությունների ստեղծմանը և էլ ավելի կամրապնդենք ընկերության դիրքերը հեռահաղորդակցության շուկայում», – նշեց Հայկ Կարապետյանը։

Հայկ Կարապետյանը բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում «ՏՏ և հեռահաղորդակցություն» մասնագիտությամբ: Հայկն իրականացրել է ֆինանսական և հեռահար ծառայությունների զարգացմանն ուղղված բազմաթիվ հաջողված ծրագրեր, որոնք կիրառվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտում։




Լրահոս