
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով անընդմեջ աճող ՀՀ արտաքին պարտքին` նշեց, որ վերջին տարիներին այն միակ բանն է, որ անշեղորեն աճում է. «Եթե դիտարկենք վերջին եռամսյակի տվյալները, ապա կտեսնենք, որ ինչպես վերջին երեք-չորս տարիներին, այնպես էլ հիմա հՀ արտաքին պարտքը միակ բանն է, որն անշեղորեն աճում է»:
Տնտեսագետի խոսքով` աճում է ոչ միայն արտաքին, այլև ներքին պարտքը. «Սա կառավարության ձեռքին դարձել է մի գործիք, որն առավել հաճախ են նրանք կիրառում»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Նարեկ Սարգսյան