Գիտելիքների օրվա կապակցությամբ Elle.ru-ն ներկայացրել է միլիարդատերերի, ովքեր չունեն բարձրագույն կրթություն, սակայն դարձել են աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ:
Մարկ Ցուկերբերգ
Մարկը մանկուց զբաղվել է ծրագրավորմամբ: Դեռևս ավագ դասարաններում ուսման տարիներին համակարգչային անյպիսի գիգանտները, ինչպիսիք AOL-ն ու Microsoft-ն էին, նրան աշխատանք էին առաջարկում, ընդ որում, լավագույն պայմաններով: Սակայն Ցուկերբերգը նախընտրեց շարունակել ուսումն ու ընդունվել Հարվարդի հոգեբանական ֆակուլտետ, սակայն 2 տարի անց թողեց ուսումը, որից հետո ստեղծեց Ֆեյսբուք սոցցանցը: 2010թ. Times ամսագիրը նրան «Տարվա մարդ» ճանաչեց:
Սթիվ Ջոբս
Համակարգչային ինդուստրիայի ևս մեկ հանճարը՝ Սթիվ Ջոբսը, ընդունվել է Պորտլենդի քոլեջ, սակայն դասերին հաճախելու փոխարեն շատ ժամանակ էր ծախսում իր սեփական համակարգչային ընկերությունը ստեղծելու մասին երազանքների վրա, որոնք նա կյանքի կոչեց 4 տարի անց:
Ռոման Աբրամովիչ
Ռուս ամենահաջողական գործարար Ռոման Աբրամովիչը որոշ ժամանակ սովորել է Ուխտինսկի արդյունաբերական ինստիտուտում, սակայն մի քանի տարի անց Չուկոտկայի ապագա նահանգապետը թողեց ինստիտուտն ու ամբողջությամբ նվիրվեց իրեն բիզնեսին:
Բիլ Գեյթս
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը երկար տարիներ համարվում է մոլորակի ամենահարուստ մարդը: 1975թ. նա հեռացվեց Հարվարդի իրավաբանական ֆակուլտետից վատ առաջադիմության պատճառով: Դա իր օգուտն ունեցավ, քանի որ նա կարողացավ զբաղվել իր սիրելի գործով` ծրագրավորմամբ:
Հենրի Ֆորդ
Իր առաջին ընկերությունը Հենրի Ֆորդը հիմնել է 36 տարեկանում: Նա ավարտել է գյուղական դպրոցն ու 16 տարեկանից աշխատել գործարանում որպես մեխանիկ:
Ինգվար Կամպրադ
Նրա անունը, միգուցե, ոչինչ չասի: Սակայն նա շվեդական IKEA աշխարհահռչակ ընկերության հիմնադիրն է: Դպրոցում նա իր համադասարանցիներին մատիտներ, տետրեր և այլ գրենական պիտույքներ էր վաճառում: Մեծանալով՝ Ինգվարը սկսեց կահույք վաճառել, ապա թողարկեց սեփական արտադրությունը: