
Ինչպես հայտնի է` այսօր Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում ծնողները երեխաներին դպրոց և մանկապարտեզ չեն տարել՝ ի նշան գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումարները չստանալու բողոքի: Գյուղում քիչ առաջ ավարտվել է այս հարցով քննարկումը։ Աղավնաձորում որոշել են սպասել ևս տասնհինգ օր գումարը ստանալու համար:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում նման ժամկետ էր սահմանել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Այն խոսակցությունները, թե ես խոստացել եմ, որ կվճարեն ու ստել եմ, անհիմն են և դատարկ, որևէ առնչություն չունեն իմ խոստացածի հետ»,- նշել էր նա:
Հավելենք, որ դեռևս նախորդ տարի մթերված խաղողի գումարները «Վեդի Ալկո» ընկերությունը չի վճարել գյուղացիներին: