Հետվիրահատական ինչպիսի վիճակում են գտնվում Արամ Մանուկյանը և Աշոտ Պետոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Էրեբունի ԲԿ-ի բժիշկ Միքայել Մանուկյանից տեղեկացավ, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի և Աշոտ Պետրոսյանի վիճակը վիրահատությունից հետո գնալով բարելավվում է:

«Կատարել ենք վերջնական վիրահատություն, վաղվանից նրանք պետք է անցնեն վարժություններին, որպեսզի կարողանան ոտքերը շարժել: Կքայլացնենք, կտեսնենք` ամեն ինչ լա՞վ է, որից հետո միայն կտեղափոխենք «Դատապարտյալների հիվանդանոց», առայժմ կմնան այստեղ»,- նշեց բժիշկը:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկայնը և Աշոտ Պետրոսյանը մեղադրվում են ՀՀ քր. օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։




Լրահոս