Վահագն Ամիրյանին, Անդրանիկ Իսախանյանին եւ Արարատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. հուլիսի 25-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, Իջեւան քաղաքի ավագ դպրոցի հարակից տարածքում Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակչուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ փորձել են վերջինիս կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահագն Ամիրյանը քաշքշել, ապտակել եւ բռնության գործադրման սպառնալիքներ է տվել Խաշթառակի բնակչուհուն, Անդրանիկ Իսախանյանը ոտքով հարվածել եւ բռնության գործադրման սպառնալիքներ է տվել աղջկան, Արարատ Խաչատրյանը քաշքշել, ապտակել եւ բռնության գործադրման սպառնալիքներ է տվել: Չափահասներ Վահագն Ամիրյանի եւ Անդրանիկ Իսախանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու համար ստորագրությունը, իսկ անչափաս Արարատ Խաչատրյանի նկատմամբ՝ հսկողության հանձնելը:
Սակայն այդ պահին մոտեցած Ատոմ Հաթամյանի դիտողությունից հետո նրանք դադարեցրել են իրենց գործողությունները, իսկ աղջիկը դիմել է փախուստի: Երեքի հանդեպ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Բռնաբարության փորձը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից): Սույն հոդվածով բնութագրվող գործողությունների համար նախատեսվում է 4-10 տարի ազատազրկում: Սույն քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: