Սամվել Դարբինյանի մորաքրոջ նախկին ՀՀԿ-ական որդին ընտրություններին «Համախմբում»-ից է ներկայանում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի նախկին պետ, քաղաքապետ Սամվել Դարբինյանի մորաքրոջ որդին` Վիկտոր Դարբինյանը, որը երկար տարիներ ՀՀԿ անդամ է եղել, Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ներկայանում է «Համախմբում» կուսակցության ցուցակով: Նա ցուցակի երկրորդ համարն է: Վիկտոր Դարբինյանը Վանաձորի «Էլիտար» տաքսի ծառայության տնօրենն է:

Նա ամիսներ առաջ քաղաքապետին մեղադրել է իր բիզնեսը ձեռքից խլելու փորձերի մեջ, անգամ դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ Սամվել Դարբինյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բանավոր սպառնալիքների եւ այլ գործողությունների միջոցով փորձում է իր ընկերության՝ Վանաձորում ուղեւորափոխադրման ծառայություն իրականացնելու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել եւ ընկերությունն ու գույքը գրանցել իր անվամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս