Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնության Գորիսում բացվեց Շահան Նաթալիի հիշատակը հավերժացնող հուշարձանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ Գիտելիքի և դպրության օրվա առիթով Գորիսի պետական համալսարանում ներկա է գտնվել հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա Շահան Նաթալիի  (Հակոբ Տեր-Հակոբյան) հիշատակը հավերժացնող կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:

Մեծ հայրենասերի հիշատակը հավերժացնելու նախաձեռնության հեղինակն ու հովանավորը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Կիսանդրու բացման պատիվը տրվեց քանդակի հեղինակ Նարեկ Օրդյանին և Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանին:

Հուշաքարի բացման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բարեմաղթանքի խոսք է հղել ուսանողներին, դասախոսական անձնակազմին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ:

Անդրադառնալով Շահան Նաթալիի կյանքին ու գործունեությանը և հիշատակը հավերժացնելու տասնամյակներով ուշացած ու սպասված գաղափարին՝ Ս. Խաչատրյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Այսօր քարե արձանի տեսքով համալսարանի բակ վերադարձավ մեծ հայրենասեր, հայ-հասարակական-քաղաքական գործիչ, մտավորական, հայոց Նեմեսիս՝ Հակոբ Տեր-Հակոբյանը:

unnamed (9)

Անցած տարի Հայաստանում և Սփյուռքում Ցեղասպանության 100 ամյակին նվիրված մեծ միջոցառումներ կազմակերպվեցին, հուշակոթողներ կանգնեցվեցին, բայց բոլորս միասին մոռացանք Շահան Նաթալիին, ով իր ժամանակին կարողացավ վրեժխնդիր լինել` անպատիժ չթողնելով Մեծ եղեռնը կազմակերպողներին: Կիսանդրու տեղադրմամբ մենք պարտավոր էինք գոնե ուշացումով հավերժացնել մեծ հայրենասերի հիշատակն ու թողած ավանդը»:

Միջոցառմանը հնչեցին նաև ստեղծագործություններ Շահան Նաթալիի թողած գրական ժառանգությունից:

Շահան Նաթալիի կյանքի ու գործեության մասին ելույթներ ունեցան նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանը, «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Ս.Ալեքսանյանը, ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի տնօրեն Ա. Հարությունյանը, «Ակսել Բակունց» հիմնադրամի նախագահ Ս. Հարությունյանը և այլոք:




Լրահոս