![](https://armlur.am/wp-content/uploads/2016/09/uorlik.jpg)
Մոսկվայում ՌԴ ԱԳՆ-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կայանալիք խորհրդակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են Սերգեյ Լավրովի հետ քննարկել ավելի վաղ ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունները: Այս մասին երեկ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մոսկվայում մենք մտադիր ենք քննարկել ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված վիեննական և պետերբուրգյան համաձայնությունները»,-ասել է Ուորլիքը:
Նրա խոսքով՝ բանակցությունների սեղանի շուրջ կքննարկվեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցով հետագա քայլերը: