Ինչ որոշեց Սահմանադրական դատարանը Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի կողմից վիճարկվող հոդվածների շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ 283-­րդ հոդվածի 1-­ին մասի, 288-­րդ հոդվածի 3­-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, ՍԴ-­ն որոշեց, որ վիճարկվող հոդվածները` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 283­-րդ հոդվածի 1-­ին մասը, 288­-րդ հոդվածի 3­-րդ մասը, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

«Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100­-րդ հոդվածի առաջին կետով, 101 հոդվածի առաջին մասի 6 կետով, 102 հոդվածով, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 63, 64, 69-­րդ հոդվածներով` որոշեց. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 283-­րդ հոդվածի 1­ին մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, 288-­րդ հոդվածի 3­րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում»,­- ասված է Բարձր դատարանի որոշման մեջ: Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը ՍԴ էին դիմել դեռեւս այս տարվա մարտին: Նրանք խնդրել էին դատարանին անվավեր ճանաչել այդ հոդվածները:

Ըստ դիմողների՝ օրենսգրքի 283­-րդ հոդվածի 1­ ին մասով նախատեսված պահանջը՝ կապված անձի կալանավորմանն առնչվող դատական լսումները դռնփակ դատական նիստում անցկացնելու հետ, չի բխում Սահմանադրության 63-­րդ հոդվածի 1­-ին և 2-­րդ մասերից և ուղղակիորեն հակասում է վերջիններիս: Միեւնույն ժամանակ, Մանուկյանն ու Ավետիսյանը կարծում են, որ Քրեական դատավարության 288-­րդ հոդվածի 3-­րդ մասի` «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» իրավադրույթը հակասում է Սահմանադրության 63-­րդ հոդվածի 1-­ին և 2-­րդ մասերին:




Լրահոս