
ՀՀ կառավարությունը Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցապատման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրեց 1,2 միլիարդ դրամ:
Հարցը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով նշեց, որ գումարը նվիրաբերությամբ կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Միջոցներն ուղղվեցին կառավարության պահուստային ֆոնդից: