Երեկ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ ի նշան գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումարները չստանալու բողոքի, գյուղացիները երեխաներին դպրոց չէին ուղարկել:
Ավելի ուշ կառավորության անդամները ու անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացան, որ տանհինգօրյա ժամկետում խնդիրը կկարգավորվի:
ArmLur.am-ի հետ զրույցում Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը նշեց, որ այսօր գյուղացիները կրկին անցել են ամենօրյա կյանքին. «Երեխաները դպրոց են հաճախել, մարդիկ էլ սպասում են խնդրի կարգավորմանը: Հուսանք, որ տանհինգից օրից էլ շուտ կկարգավորվի խնդիրը»:
Հիշեցնենք, որ նախորդ տարի գյուղացիներից «Վեդի Ալկո»
ընկերությունը խաղող էր մթերել և գումարը մինչ օրս չի վճարել: