Հայոց ցեղասպանության հարցով բանաձևը պարտադիր իրավական ուժ չունի. Շտայնմայեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության հարցով բանաձևը պարտադիր իրավական ուժ չունի: Այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալության գերմանական ծառայությունը:

«Գերմանիայի Բունդեսթագն, իհարկե, լիարժեք իրավունք և ազատություն ունի՝ դրսևորելու իրեն քաղաքական հարցերում: Սակայն ոչ բոլոր բանաձևերը պարտադիր իրավական ուժ ունեն»,- նշել է Շտայնմայերը:

Ավելի վաղ գերմանական Spiegel պարբերականը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը որոշել է զիջել Անկարային և հեռու մնալ Բունդեսթագի բանաձևից:




Լրահոս