Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մոտ են համաձայնության գալուն. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մոտ են Սիրիայի իրավիճակի հարցով համաձայնության գալուն:

«Մենք աստիճանաբար շարժվում ենք այդ ուղղությամբ: Բացառված չէ, որ մենք մոտ ապագայում համաձայնության կհասնենք և մեր համաձայնությունները կներկայացնենք միջազգային հանրությանը»,-ասել է Պուտինը:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ G20-ի երկրներն ավելի լավ է՝ չմիջամտեն Ռուսաստանի ներքին քաղաքականությանը:




Լրահոս