Սևանի գործող քաղաքապետն ինքնաառաջադրվեց. ՀՀԿ-ն այդպես էլ չկողմնորոշվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը քիչ առաջ թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Լևոնյանից տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի Սևանի Քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրել գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:

Նշենք, որ առաջադրված թեկնածուներն այս պահի դրությամբ 6-ն են:

Նրանք են նախկին քաղաքապետ Գևորգ Մալխասյանը (ՀՀԿ), Սարգիս Մուրադյանը (անկուսակցական), Արա Սմբատյան (անկուսակցական), Աշոտ Ալեքսանյան (ՀՀԿ), Արտակ Վարդանյանը (ՀՅԴ):

Տեղեկացնենք, որ իշխող ՀՀԿ-ն ոչ մի թեկնածուի չի առաջադրել, բոլորն ինքնաառաջադրված են, բացառությամբ ՀՅԴ-ական Արտակ Վարդանյանի:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հայտնել էր, որ ինքն առաջադրվելու է:




Լրահոս