Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է իր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վոլքեր Քաուդերին, որ չի հեռացնում իրեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի բանաձևից:
Այս մասին Քաուդերը հայտնել է կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ հասկանալի է այդ բանաձևի ընդունումը մեծամասամբ կապված է Թուրքիա- Գերմանիա հարաբերությունների հետ, այլ ոչ թե հայոց ցեղասպանության հարցի հետ, որը Գերմանիան փորձում էր օգտագործել Թուրքիայի դեմ:
«Թուրքիան պահանջում է, որ Գերմանիան ինչ-որ հայտարարություն տա գերմանացի զինվորականներին, որ օգտագործեն Թուրքիայում գտնվող «Ինժերլիք» ռազմաբազան: Կարծում եմ, որ Գերմանիայի իշխանությունները ցանկություն չունեն գնալու նման քայլի»,- ընդգծեց նա:
Ըստ քաղաքագետի՝ դժվար թե այդ հայտարաությունը ինչ-որ ձևով անդրադառնա կոնկրետ Բունդեսթագի որոշման վրա, որը բնականաբար անհնար է որևէ ձևով չեղյալ հայտարարել: