«Արտֆուդ»-ը պարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Լոկատոր» ՓԲԸ-ն դեռ 2015 թվականի հուլիսին դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ««Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ից ի օգուտ իրենց գանձել 6 միլիոն 225 հազար դրամ:

Պարզվում է՝ երկու ընկերությունները պայմանագրային հարաբերություններ են ունեցել: Սակայն հետագայում տարաձայնություններ են ի հայտ եկել, եւ նրանց գործընկերային հարաբերությունները խզվել են: Արդյունքում «Լոկատոր» ՓԲԸ-ն դիմել է դատարան: Գործով նախագահող դատավոր Ելենա Քոչարյանը 2016-ի մայիսին վճռել է բավարարել «Լոկատոր» ՓԲԸ-ի պահանջը եւ «Արտֆուդ»-ից հօգուտ հայցվորի բռնագանձել 6 միլիոն 225 հազար դրամը:

Հիշեցնենք, որ «Արտֆուդ»-ը պատկանում է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքներին (ընկերության հիմնադիրներն են Սերգո Կարապետյանի որդի Վաչագանը եւ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամը):




Լրահոս