2014-ից Հայաստանը ՄԻԵԴ-ի վճիռների համար վճարել է 166 հազար եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գործադիրի նիստին տվյալներ ներկայացվեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների վերաբերյալ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 4 վճիռ, որոնց համար սահմանվել է ընդհանուր 166 հազար եվրո հատուցման գումար, 2015-ին՝ 8 վճիռ՝ մոտ 86 հազար եվրո, 2016-ին՝ կրկին  8 վճիռ՝ մոտ 83 հազար եվրո:

Իսկ պատճառների մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին Հարությունյանը արձագանքեց. – «Պատճառները, կարծում եմ, պարզ են՝ դա մեր դատական համակարգում առկա սխալներն են: Իհարկե, բոլոր երկրներում էլ լինում են սխալներ դատական համակարգերում:  Երկրի դատական համակարգում երբ սպառվում են սխալը շտկելու հնարավորությունները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ»:




Լրահոս