Երեկ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ ի նշան գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումարները չստանալու բողոքի, գյուղացիները երեխաներին դպրոց չէին ուղարկել:
Այս խնդրի շուրջ ArmLur.am-ին ԿԳՆ մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը հայտնեց, որ վաղվանից երեխաները դպրոց կգնան: Կրթության Գիտության նախարար Լևոն Մկրտչյանը դիմել է Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին:
Նշենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստայնը հայտնել էր, որ աշակերտներն այսօր դպրոց գնացել են, իսկ ԿԳՆ-ից մեզ ամենևին այլ բան հայտնեցին: