Թուրքիայում համաներմամբ ավելի քան 33 հազար բանտարկյալ է ազատ արձակվել, փոխանցում է Reuters-ը:
Այս մասին հայտնել են Թուրքիայի արդարադատության նախարարությունում:
Ընդ որում, գերատեսչությունում նշել են, որ պլանավորվում է ևս մոտ 38 հազար բանտարկյալի ազատ արձակել, որպեսզի տեղ ազատվի երկրում ռազմական հեղաշրջման փորձի մեջ կասկածով բերման ենթարկվածների համար: