Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և համատիրությունների տարեկան ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 671 շենքերի հարթ տանիքներ` 76215 քմ մակերեսով և 797 շենքերի թեք տանիքներ՝ 45944 քմ մակերեսով:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստացի նորոգվել է 41175 քմ հարթ և 36674 քմ թեք տանիք:




Լրահոս