Թուրքիայի նպատակն է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծել. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այստեղ գնում է աշխարհաքաղաքական պայքար: Թուրքիան փորձում է օգտագործել իր լծակներն ու ռեսուրսները` իր նշանակությունն օգտագործելով Միացյալ Նահանգների և այլ երկրներ համար, իսկ քրդերը նման հնարավորություն չունեն և դրա համար ԱՄՆ-ն որոշ չափով աջակցություն է ցուցաբերում, բայց մասամբ»: ArmLur.am-ի  հետ զրույցում Թուրքիայում կատարվող և կատարվելիք գործողությունների շուրջ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Թուրքիայի միակ նպատակն է բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Իսկ թե դա կհաջողի, թե ոչ, կապված է կոնկրետ ռազմական գործողություններից:

«Սիրիայի տարածքում գտնվող երկու քրդաբնակ անկլավներին  հնարավորություն չտալ, որ միանան ցամաքով»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս